Գլխավոր > Ara K. Manoogian's Activism, Armenian Army Abuse > ԵՐԲ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԿԱՆԱՉ ՃԱՆԱՊԱՐՀ ՄԱՂԹԵՑ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ

ԵՐԲ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԿԱՆԱՉ ՃԱՆԱՊԱՐՀ ՄԱՂԹԵՑ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ

Արա Խ. Մանուկյան

Ռազմական ղեկավարությանը բռնարարքի համար չպատժելու ավանդույթի հիմքը դրել է ոչ այլ ոք, քան ինքը ՀՀ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը 2005 թ. հունիսի 19-ին: Այդ օրը այն ժամանակ դեռ Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը մի խումբ բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների՝ Սամվել Կարապետյանի, Վարդան Բալայանի, Արթուր Հարությունյանի, Վլադիկ Խաչատրյանի, ինչպես նաև Արցախի պաշտպանության ներկայիս նախարար Մովսես Հակոբյանի հետ միասին խմբակային դաժան ծեծի է ենթարկել ազատամարտիկ Պավել Մանուկյանին ՊՆ շենքում: Միջադեպը ժամանակին մեծ աղմուկ հանեց և՛ եթերում, և՛ մամուլում, սակայն այնքան չգրավեց հասարակության ուշադրությունը, որքան կգրավեր այսօր՝ վիրտուալ սոցիալական ցանցերի միջոցով: Բարձրաստիճան գեներալների բռնարարքի մասին գրվեցին բազմաթիվ հոդվածներ, ՀՀ ղեկավարությունը կոչ արեց արցախյան ղեկավարությանը անցկացնել դեպքի անաչառ քննություն, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը խոստացավ երաշխավորել անկողմնակալ արդարադատություն:

Սակայն բռնություն գործադրելու, խմբակային խուլիգանության, առանձնապես ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար պ-ն Օհանյանը, ինչպես նաև իր զինակիցները մինչ օրս որևիցե պատասխանատվության չեն ենթարկվել: Ընդհակառակը՝ տպավորիչ առաջխաղացում է գրանցվել իրենց զինվորական կարիերայում: Այդ նույն ղեկավարությունը, որը դեպքի անաչառ քննություն էր պահանջում, որոշ ժամանակ անց բարձրացրեց Սեյրան Օհանյանի պաշտոնը՝ նրան նշանակելով ՀՀ պաշտպանության նախարար, իսկ բռնարարքի հանցակից Մովսես Հակոբյանին՝ Արցախի պաշտպանության նախարար:

Անգամ Դաշնակցությունը, որը նախնական շրջանում պահանջում էր ՀՅԴ անդամ Պավել Մանուկյանին ծեծին մասնակցած անձանց պաշտոնազրկում, դեպքի անկողմնակալ քննություն և արդար դատաստան հանցավորների նկատմամբ կարճ ժամանակ անց նահանջեց իր դիրքերից, հրաժարվեց իր ներկայացրած պահանջներից: Դիրքորոշման այսպիսի կտրուկ փոփոխությունը, իհարկե, պայմանավորված էր գործող իշխանությունների ճնշմամբ, ինչպես նաև իշխանական համակարգում սեփական աթոռները կորցնելու մտավախությամբ:

2005 թ. հունիսին եկել էր բանակում համատարած պաշտոնեական չարաշահումների և մարդու իրավունքների խախտումների դեմն առնելու եզակի հնարավորությունը, ինչը օրինակ կծառայեր և դաս կլիներ ռազմական ղեկավարությունում աշխատող բոլոր զինվորականների համար: Սակայն, ցավոք սրտի, այդ առիթը բաց թողնվեց, ինչը համարժեք էր բանակային անկաշկանդ բռնությանը կանաչ ճանապարհ մաղթելուն:

Այսօր մեծ աղմուկ հանած տեսահոլովակում երկու զինծառայողի ծեծած և նվաստացրած մայոր Սասուն Գալստյանը մեղադրվում է մի բանում, որը 2005 թ. խմբակային ծեծի համար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին հասանելիք մեղադրանքների միայն մի չնչին մասն է: Ինչպե՞ս կարող է այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատժել մի սպայի, որի վարքի համար ինքն է հրապարակավ օրինակ ծառայել ու մնացել անպատիժ: Եվ ինչպե՞ս կարող է մի սպա հրաժարվել բռնություն գործադրելուց, եթե դրա համար պաշտոն են բարձրացնում:

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ և Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրության ներկայացուցիչն է Արցախում և Հայաստանում, ինչպես նաև անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը:

  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: